«Երևանի գարեջուր» ընկերությունը հայկական և միջազգային շուկայում հայտնի է ոչ միայն գարեջրի, այլ նաև հանքային ջրերի, բնական հյութերի, լիմոնադների, կոմպոտների, մուրաբաների, ջեմերի և խաղողի տերևի արտադրությամբ։
Աքվավիտա
Աքվավիտա հանքային ջուրն ունի նուրբ համ, հարուստ է օգտակար հանքային աղերով, հագեցնում է ծարավը տարվա ցանկացած եղանակին: Աքվավիտան բնական հանքային խմելու բուժիչ-սեղանի ջուր է, որը հարուստ է կենսաբանորեն ակտիվ նյութերով և օժտված է յուրահատուկ ֆիզիկաքիմիական հատկություններով, որոնց շնորհիվ ունի դրական ազդեցություն մարդու օրգանիզմի վրա։ Աքվավիտա հանքային ջուրը արդյունահանում են 2008թ.-ից Ջերմուկ քաղաքի էկոլոգիապես մաքուր գոտիներում գտնվող ստորգետնյա տերմալ ջրերի աղբյուրներից: Արտադրանքի առանձնահատկությունն այն է, որ այլ հանքային ջրերի համեմատ ունի ցածր հանքայնացում, ինչի շնորհիվ էլ այն կարելի է օգտագործել ավելի մեծ քանակությամբ․ օրական մինչև 750 մլ (3 բաժակ):