«Երևանի գարեջուր» ընկերությունը հայկական և միջազգային շուկայում հայտնի է ոչ միայն գարեջրի, այլ նաև հանքային ջրերի, բնական հյութերի, լիմոնադների, կոմպոտների, մուրաբաների, ջեմերի և խաղողի տերևի արտադրությամբ։
Լուզինյան
Իր բաղադրությամբ մոտ է Ժելեզնովոդսկի և Կարլովի Վարիի հանքային ջրերի բաղադրությանը: Ջերմուկի հանքային ջրերը հանդիսանում են ստորգետնյա խորքային հանքային տերմալ ջրերի շիթեր: Այդ ջրերն առաջին անգամ հետազոտվել ու բնութագրվել են 1830 թվականին և լայն սպառում ունեն մեր օրերում: Հարուստ է օրգանիզմին անհրաժեշտ օգտակար հանքային էլեմենտներով, ունի նուրբ համ, խմվում է թեթև: 2013թ-ին Չեխական հանրապետությունում արժանացել է “THE BOHEMIAN SPRING AWARD” պատվավոր մրցանակին։ Արտահանվում է մի շարք երկրներ ինչպիսիք են՝ Ֆրանսիա, Լեհաստան, Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն։