«Երևանի գարեջուր» ընկերությունը հայկական և միջազգային շուկայում հայտնի է ոչ միայն գարեջրի, այլ նաև հանքային ջրերի, բնական հյութերի, լիմոնադների, կոմպոտների, մուրաբաների, ջեմերի և խաղողի տերևի արտադրությամբ։
Մուրաբաներ և ջեմեր
«Կիլիկիա» ապրանքանիշը արտադրում է մուրաբաներ և ջեմեր՝ խստորեն պահպանելով տեխնոլոգիական պահանջները և օգտագործելով միայն լիովին հասուն մրգեր ու հատապտուղներ։ Արտադրանքը պատրաստվում է բացառապես Հայաստանում աճեցված հատընտիր պտուղներից՝ առանց հավելումների և ներկանյութերի։ Արտադրական գործընթացը համադրում է տարիների փորձը, մասնագիտական հմտությունները և ժամանակակից սարքավորումները։ Թարմ հումքից պատրաստված «Կիլիկիա» մուրաբաներն ու ջեմերը առանձնանում են նուրբ համով, բնական բույրով և բարձր որակով։ Ապրանքանիշի արտադրանքը արտահանվում և ներկայացված է աշխարհի տարբեր երկրներում՝ փոխանցելով հայկական բնական համերն ու ավանդույթները։