Պատմություն

Մեր մասին

70 տարվա պատմություն ունեցող «Երևանի գարեջուր» ՓԲ ընկերությունը տարիներ շարունակ իր կայուն տեղն է զբաղեցնում Հայաստանի առաջատար ձեռնարկությունների շարքում, իսկ «Կիլիկիա» ապրանքանիշը դարձել է բարձր որակի յուրատեսակ հոմանիշ:

Այսօր ձեռնարկությունում արտադրվում են գարեջրի 12 տեսականի, բնական հյութեր ու նեկտարներ, զովացուցիչ ըմպելիքներ, շշալցվում են նաև «Լուզինյան» և «Աքվավիտա» հանքային ջրերը: Ընկերության արտադրանքը արտահանվում է ավելի քան 18 երկրներ:

հիմնադիրներ

Աշոտ Գ․ Բաղդասարյան

Աշոտ Գ․ Բաղդասարյան

Համահիմնադիր

Ահա թե որքան հին է հայկական գարեջրի պատմությունը:

1997թ.-ին գործարանը սկսեց իր գործունեությունը`թողարկելով «Կիլիկիա» գարեջուրը, որը հետագայում դարձավ ամենապահանջված և ամենասիրված ապրանքանիշերից մեկը: Այս տարիների ընթացքում մենք նպատակ ենք ունեցել բարելավել արտադրանքի որակը, հարթեցնել գործընթացները և մարդկանց տրամադրել ըմպելիքի լավագույն տարբերակը:Մեր առաքելությունն է եղել ստեղծել արտադրանք, որը լավագույնն է մնացածների մեջ։

Մեր առջև դրված այդ խնդիրը մշտապես ստիպել է այն լուծելու ճանապարհներ գտնել և հասնել ցանկալի արդյունքի, ինչը, իմ կարծիքով, ստացվել է երկար տարիների աշխատանքի, գործադրած ջանքերի, դրսևորած համառության ու կայուն սկզբունքների արդյունքում: Մենք եղել ենք համարձակ և փորձել ենք ստեղծել մնայուն արժեք։       Մենք ցանկանում ենք, որ մեր հաջորդ սերունդները մեզանից ավելի ազատ ու համարձակ լինեն։ Քանի որ միայն ազատ մարդը կարող է արարել:

Հակոբ Գ. Հակոբյան

Հակոբ Գ. Հակոբյան

Համահիմնադիր

Երևանի գարեջրի գործարանը հիմնադրվել է 1952 թ-ին։ Ընկերությունը սկսել է 500,000 դալ տարեկան արտադրականությամբ:

Այդ ժամանակից ի վեր գործարանը թարմացրել է իր սարքավորումները՝ աստիճանաբար ավելացնելով արտադրական հզորությունը։ Արհեստավարժ մասնագետները, որակյալ նյութերը և ժամանակակից տեխնոլոգիաները բարձրորակ գարեջրի արտադրության միակ բաղադրիչները չեն։ Գարեջրի արտադրությունը մի քանի գաղտնիքներ ունի, որոնք արտադրանքը դարձնում են յուրահատուկ։ Գարեջրագործությունն արտադրողի կողմից մեծ նվիրում է պահանջում։ Ասում են, որ ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է գործի մեջ հոգի ու սիրտ ներդնել: Թերևս սա է պատճառը, որ գարեջուր պատրաստելը պարզապես գործընթաց չէ, այն ապրելակերպ է:

Հայ գարեջրագործները պահպանել են իրենց նախնիների գարեջուր պատրաստելու գաղտնիքը։ Հայկական թագավորությունում գարեջրագործությունը սկսվել է մոտ մ.թ.ա. VII դարում։ Այն ժամանակ, ի դեպ, գարեջուրն ավելի թունդ էր, քան ժամանակակից ամենաթունդ գարեջրերը: Հայկական գարեջրի մասին ամենավաղ հիշատակումը նկատվում է հույն գրող և պատմաբան Քսենոֆոնի «Անաբասիս» (մ.թ.ա. 5-րդ դար) գրքում։ Իր գրքում Քսենոֆոնը մանրամասն նկարագրում է գարու հիմքով այս ըմպելիքը. «Գարու և ցորենի հատիկներով լի կարասներ կային, որոնց հյութեղ պարունակությունը նույնիսկ ամենածարավ մարդուն էր հագեցնում: Երբ հույները հարցրին երկրի անունը, նրանք ստացան «Հայաստան» պատասխանը»:

Երևանի գարեջրի գործարանը հիմնադրվել է 1952թ.: 1997թ.  դարձել է բաժնետիրական ընկերություն և ստեղծել «Կիլիկիա» ապրանքանիշը, որից հետո թռիչքային փոփոխություններով զարգացում է ապրել՝ աճել իր արտադրանքի ծավալներով։ Ընկերությունը մասնավորեցնելուց հետո ներգրավվել են զգալի վարկային ռեսուրսներ, ներդրվել նոր տեխնոլոգիաներ և այդ շարունակական զարգացման արդյունքում՝ այսօր  «Երևանի գարեջուր»  ՓԲԸ-ն արտադրում է բարձրորակ գարեջուր, հանքային ջրեր, զովացուցիչ ըմպելիքներ, բնական հյութեր և նեկտարներ, կոմպոտներ, մուրաբաներ և ջեմեր, խաղողի տերև, որոնք լիովին համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: 

1952 - 1997

1998

Երևանի գարեջրի գործարանի սեփականաշնորհումից հետո առաջին ամենամեծ ձեռքբերումը հոկտեմբերի 15-ին «Կիլիկիա» գարեջրի առաջին արտահանումն էր: Գարեջրի առաջին շիշն ուղարկվեց ԱՄՆ:

Դա սկիզբն էր, որից հետո «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն իր առջև դրվող խնդիրներն անընդհատ բարդացնելով՝ դարձավ բրենդ։

2001

Ընկերությունում ներդրվել և հավաստագրվել են որակի կառավարման ISO 9000 շարքի միջազգային ստանդարտները, ինչը կարևոր նշանակություն է ունեցել ընկերության կառավարման համակարգի կատարելագործման, արտադրանքի որակի բարելավման, ներքին և արտաքին շուկաներում նրա վարկանիշի և մրցունակության բարձրացման գործում:

TITLE

2002

Արտադրատեսակներին ավելացան «Արևա» բնական հյութերը, որոնք հավաստագրվեցին որպես մանկական սնունդ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար:

2004

«Կիլիկիա»-ն գարեջրի ներքին սպառման շուկայի անփոփոխ առաջատարն է, իսկ իրացման ծավալների աճի ցուցանիշերը վկայում են, որ տարեցտարի աճում է «Կիլիկիա»-ի երկրպագուների թիվը:

2008 - 2010

«Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն սկսել է օրգանական արտադրանքի արտադրությունը ԵՄ ստանդարտներին և 2010 թ-ից  ԱՄՆ ստանդարտներին համապատասխան:

Ընկերության օրգանական արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մալայզիա, Սինգապուր և այլուր:

2008 - 2010

2012

«Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի արտադրատեսակների արժանի տեղն ու բարձր որակը շուկայում մեկ անգամ ևս ընդգծվեց ու ապացուցվեց «Համազգային վստահություն» մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ  «Կիլիկիա» գարեջուրն արժանացավ «Տարվա լավագույն գարեջուր», «Երևան» գարեջուրը՝ «Տարվա հայտնություն» և «Արևա» հյութերը՝ «Լավագույն էկոլոգիապես մաքուր մանկական հյութ» մրցանակներին:

2021

«Երևանի գարեջուր»-ը շուկային ներկայացավ նոր՝ «Աքվավիտա» հանքային ջրով, որն առանձնանում է իր նուրբ համով, հարուստ է օգտակար հանքային աղերով և այլ հանքային ջրերի համեմատ ունի ցածր հանքայնացում:

2022

70 տարիների վաստակաշատ ուղի, փորձություններին դիմակայելու և առաջ նայելու ամուր կամք ու արժանի տեղ հայաստանյան սննդարդյունաբերության ոլորտում։ Հայաստանում ամենահեղինակավոր բիզնես կառույցներից մեկը՝ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն նշում է իր 70-ամյակը։

Վերջին 10-15 տարիների ընթացքում ունենալով զգալի հաջողություններ շուկայում՝ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն էապես վերակառուցվել և արդիականացվել է` հանրությանը ներկայանալով բոլորովին նոր նկարագրով: Այժմյան գործարանը նորագույն սարքավորումներով հագեցած ժամանակակից արտադրություն է,որը արտադրության բոլոր փուլերում որակի վերահսկողությունը իրականացնում է ISO 22000:2018 ստանդարտի և ՎՎՀԿԿ-ի (Վտանգների Վերլուծություն և Հսկման Կրիտիկական Կետեր) համապատասխան:

Արտահանում

Բարձր որակի, ժամանակակից կառավարման և ճկուն շուկայավարման քաղաքականության շնորհիվ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի արտադրանքն իր նշանակալից տեղն է գրավել ոչ միայն տեղական սպառման շուկայում,այլև նրա սահմաններից դուրս։ Այսօր «Երևանի գարեջուր» գործարանի արտադրանքը ներկայացված է ավելի քան 18 երկրներում: Տեսականու և գների մասին, ինչպես նաև մեծածախ պատվերների համար կարող եք կապ հաստատել ձեր երկրում գտնվող պաշտոնական ներկայացուցչի հետ:

ԱՄՆ

ԱՄՆ

Ռուսաստան

Ռուսաստան

Չինաստան

Չինաստան

Ուկրաինա

Ուկրաինա

Նիդերլանդներ

Նիդերլանդներ

Չեխիա

Չեխիա

Հունաստան

Հունաստան

Սինգապուր

Սինգապուր

Վրաստան

Վրաստան

Ֆրանսիա

Ֆրանսիա

Կանադա

Կանադա

Արգենտինա

Արգենտինա

Բելգիա

Բելգիա

Գերմանիա

Գերմանիա

Իսպանիա

Իսպանիա

export map

Ապրանքանիշեր

«Երևանի գարեջուր» ընկերությունը հայկական և միջազգային շուկայում հայտնի է ոչ միայն գարեջրի, այլ նաև հանքային ջրերի, բնական հյութերի, լիմոնադների, կոմպոտների, մուրաբաների, ջեմերի և խաղողի տերևի արտադրությամբ։