«Երևանի գարեջուր» ընկերությունը հայկական և միջազգային շուկայում հայտնի է ոչ միայն գարեջրի, այլ նաև հանքային ջրերի, բնական հյութերի, լիմոնադների, կոմպոտների, մուրաբաների, ջեմերի և խաղողի տերևի արտադրությամբ։
Խաղողի տերև
Կիլիկիա ապրանքանիշի խաղողի տերևի պահածոն պատրաստվում է հայկական խաղողի տերևներից: Գործարանը հագեցած է մարինացված պահածոների պատրաստման համար անհրաժեշտ բոլոր նորագույն սարքավորումներով, որոնք պահածոները դարձնում են անվտանգ և պահպանում են դրանց բնական համն ու բույրը: Կիլիկիա ապրանքանիշի պահածոները չեն պարունակում կոնսերվանտներ և այլ վնասակար նյութեր: Պատրաստվում են միայն հայկական ավանդական խոհանոցի բաղադրատոմսով։