Կիլիկիան մշտապես աջակցում է նախաձեռնություններին, որոնք նպաստում են հայկական մշակույթի պահպանմանը և ներկայացմանը միջազգային հարթակներում։
2025 թվականին Կիլիկիան հովանավորել է ԱՄՆ-ում կայացած բացառիկ մշակութային միջոցառում՝ «Echoes of Our Ancestors» նախագծի համաշխարհային պրեմիերան, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսի հանրահայտ Greek Theatre-ում՝ շուրջ 6,000 հյուրերի ներկայությամբ։
Միջոցառումը համախմբեց երաժշտությունը և ազգային ինքնությունը՝ ներկայացնելով հզոր երաժշտական և վիզուալ պատմություն հայկական անցյալի, արժեքների և հոգևոր ժառանգության մասին։
Նախագծի ստեղծմանը մասնակցել են ճանաչված արվեստագետներ՝
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան,
Ռեժիսոր՝ Արման Նշանյան,
Պրոդյուսեր՝ Ասկո Հակոբյան,
Երաժշտական պրոդյուսեր՝ Անդրանիկ Բերբերյան։
Միջոցառումը դրական արձագանք ստացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ մասնագիտական շրջանակների կողմից։ Կիլիկիան շարունակելու է աջակցել նման նախաձեռնություններին՝ որպես հայկական մշակույթի միջազգային ներկայացման արդյունավետ և նշանակալի ձև։