1.Հատիկամթերքի մաքրում
Հատիկամթերքը ուղարկում են մաքրման կողմնակի իրերից (քար, երկաթային մասեր, փոշի և այլն):
2.Հատիկամթերքի կշռում և ջարդում
Մաքրված հատիկամթերքը (ածիկը) կշռում և ուղարկում են ջարդման:
3.Շաղախի պատրաստում
Նպատակն է ապահովել էքստրակտիվ նյութերի մաքսիմալ անցումը ջրային լուծույթ:
4.Շաղախի ֆիլտրում
Նպատակն է առանձնացնել պինդ և հեղուկ ֆազան և ստանալ քաղցու:
5.Քաղցուի եփում
Քաղցուն եփում են հմուլի (գայլուկի) հետ եփման կաթսայում:
6.Քաղցուի հովացում և պարզեցում հիդրոցիկլոնային ապարատում
Նպատակն է պարզեցնել և իջեցնել ջերմաստիճանը մինչև խմորման ջերմաստիճան՝ այն հագեցնելով թթվածնով։
7.Գլխավոր խմորում
Քաղցուի (երիտասարդ գարեջրի) քիմիական բաղադրությունը փոխվում է, այն վերածվում է համեղ անուշաբույր խմիչքի։
8.Երիտասարդ գարեջրի հասունացում (լրացուցիչ խմորում) հասունացման նկուղում
Մնացած շաքարները դանդաղորեն խմորվում են, գարեջուրը պարզվում է, հագենում է ածխածնի երկօքսիդով:
9.Հասունացած գարեջրի պարզեցում (ֆիլտրացիա)
Զտման ընթացքում գարեջուրը ձեռք է բերում փայլ, թափանցիկություն, ձևավորվում է վերջնական համը, հոտը և փրփրակայունությունը։
10.Ֆիլտրված գարեջրի շշալցում
Ֆիլտրացիայից հետո, որոշ ժամանակ անց (6-8 ժամ) հանգստանալուց հետո գարեջուրը ուղարկվում է շշալցման։։