Առնո Բաբաջանյանի հոբելյանական համերգ

2026 թվականի հունվարի 22-ին «Արամ Խաչատրյան համերգասրահ»-ում տեղի ունեցավ բացառիկ երաժշտական երեկո՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյան-ի ծննդյան 105-ամյակին։

Համերգային ծրագրում հնչեցին Առնո Բաբաջանյանի ամենահայտնի և սիրված ստեղծագործությունները՝ ներկայացված նոր մշակումներով ու ժամանակակից հնչողությամբ, սակայն պահպանելով հեղինակի երաժշտական ինքնատիպ ոգին և խոր զգայականությունը։

Այս երաժշտական իրադարձությունը մեկ հարկի տակ համախմբեց հայ երաժշտասեր հանրությանը՝ հնարավորություն տալով վերապրել Բաբաջանյանի ստեղծագործական ժառանգության ուժն ու խորությունը։ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն մեծ պատիվ ունի լինել այս նշանակալի մշակութային նախաձեռնության հովանավորը՝ իր աջակցությունն ընծայելով ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը։

Այլ հոդվածներ

Գարեջրի փառատոն
Գարեջրի փառատոն

«Կիլիկիա» գարեջուրը՝ փառատոնային հարթակներում

Կարդալ ավելին
Kilikia Beer-ը՝ «Echoes of Our Ancestors» նախագծի գործընկեր
Kilikia Beer-ը՝ «Echoes of Our Ancestors» նախագծի գործընկեր

Կիլիկիան հովանավորել է բացառիկ մշակութային միջոցառում ԱՄՆ-ում

Կարդալ ավելին
Ինչպե՞ս է արտադրվում գարեջուրը
Ինչպե՞ս է արտադրվում գարեջուրը

Գարեջրի արտադրության դասական տեխնոլոգիական գործընթացի սխեմա

Կարդալ ավելին