Մեր արտադրանքը
ապրանքանիշի մասին
Երևանի գարեջրի գործարանը հիմնադրվել է 1952թ.: 1997թ. վերակազմավորվել է բաժնետիրական ընկերության: Վաթսուն տարվա պատմություն ունեցող «Երևանի գարեջուր» ընկերությունը տարիներ շարունակ իր կայուն տեղն է զբաղեցնում Հայաստանի առաջատար ձեռնարկությունների շարքում, իսկ «Կիլիկիա» ապրանքանիշը դարձել է բարձր որակի յուրատեսակ հոմանիշ:
ապրանքանիշի կայք
«Լուզինյան» հանքային ջուրն արդյունահանում են Ջերմուկ քաղաքի էկոլոգիապես մաքուր գոտիներում գտնվող հանքային ջրերի աղբյուրներից (հորատանցք՝ 1/2009, ք. Ջերմուկ): Ջերմուկի հանքային ջրերը հանդիսանում են ստորգետնյա խորքային հանքային տերմալ ջրերի շիթեր: Այդ ջրերն առաջին անգամ հետազոտվել ու բնութագրվել են 1830 թվականին և լայն սպառում ունեն մեր օրերում:
ապրանքանիշի կայք
Լիմոնադն առաջին անգամ ի հայտ է եկել Ֆրանսիայում: Ըստ լեգենդի պալատական գինեգործը միապետին ազնիվ գինի մատուցելիս շփոթել էր գինու և հյութի տակառները, ու, սխալը կոծկելու նպատակով, լիմոնի հյութի մեջ ավելացրել էր հանքային ջուր և մատուցել թագավոր Լյուդովիկոս 1-ին: Թագավորին դուր էր եկել այն:
ապրանքանիշի կայք
Հայկական մրգերը, հատապտուղները, շնորհիվ բնակլիմայական առանձնահատկությունների, հայտնի են իրենց հրաշալի համով, հաճելի բույրով և օգտակար նյութերի առատությամբ: <<Կիլիկիա>> ապրանքանի շով բնական հյութերն ու նեկտարները պատրաստվում են Հայաստանի ամենաբարենպաստ, էկոլոգիապես մաքուր շրջաններում աճող լավագույն պտղատեսակներից, որոնք մշակվում են հատուկ տեխնոլոգիայով` առանց կոնսերվանտների, գունանյութերի և այլ հավելանյութերի օգտագործման:
ապրանքանիշի կայք
Մրգերը և հատապտուղները, որոնք օգտագործվում են մուրաբաների արտադրության համար, պետք է լինեն թարմ, առողջ, անվնաս, հավասարաչափ և լրիվ հասունացած, ամուր կոնսիստենցիայով:
Մուրաբաների արտադրության ժամանակ օշարակի դոնդողացումից խուսափելու համար չի թույլատրվում օգտագործել չհասունացած մրգեր և հատապտուղներ, որոնք հարուստ են պեկտիններով:
ապրանքանիշի կայք





Նորություններ և միջոցառումներ

Սույն թվականի հոկտեմբերի 15-17 Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում անցկացվեց ամենամյա թվով 19-րդ միջազգային «ԱրմՊրոդԷքսպո» 2021 մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսին իր մասնակցությունն ունեցավ նաև «Երևանի գարեջուր» ՓԲԸ:
ավելին

Նպատակ հետապնդելով խթանել իրադարձային տուրիզմը Հայաստանում, ներկայացնել հայկական գարեջրի հնուց եկած ավանդույթները, բացահայտել շուկայում ի հայտ եկող նորույթները, ինչպես նաև տարածել խմիչքի հետ համապատասխան սննդի զուգակցման մշակույթը, ԷվենտՏուրա ընկերությունը մեկնարկում է «Գարեջրի և Սննդի զուգակցման Օրեր 2021» միջոցառումը։ Միջոցառումն իրականացվելու է Օգոստոսի 14-ին և 15-ին, ժամը 17։00-ից մինչև 23։00-ն, Զաքյան փողոցի` Մ. Խորենացուց մինչև Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկներն ընկած հատվածում։ Ամռան այդ երկու օրերի ընթացքում Զաքյան փողոցը ձևավորված կլինի բազմագույն և վառ լույսերի հետաքրքիր լուծումներով, որը երաժշտական մասի հետ կամբողջացնի երեկոյի տրամադրությունը։
ավելին

Սույն թվականի օգոստոսի 25-ին Երևանի քաղաքապետարանը անցկացրեց արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի 6-րդ փառատոնը: Երևանյան մթնոլորտ, գարեջրային հրավառություն, հետաքրքիր մրցույթներ, հայկական գարեջրի պատրաստման լավագույն ավանդույթներ, գարեջրի շուկայի լավագույն արտադրողներ, այս ամենը մեկ վայրում՝ Երևանի գարեջրի 6-րդ հոբելյանական փառատոնին: «Երևանի գարեջրի» գործարանն այս տարի փառատոնին մասնակցել է «Կիլիկիա» բաց և «Կիլիկիա» մուգ արտադրատեսակներով:
ավելին

Միջոցառումը նախատեված է կազմակերպել ամենամյա բնույթով, յուրաքանչյուր հուլիս ամսվա երկրորդ շաբաթ օրը։ Միջոցառման ընթացքում հայաստանյան և արցախյան հանրային սննդի լավագույն ներկայացուցիչները կներկայացնեն և կվաճառեն իրենց վարպետ-խոհարարների տեղում պատրաստվող ուտեստները։ Որպես գերազանց համադրում առաջարկվող բազմազան սննդի տեսականուն՝ ներկայացված կլինեն նաև խմիչքների, հյութերի տաղավարներ։ Այցելուները հնարավորություն կունենան համտեսել իրենց նախընտրած սնունդն ու խմիչքները գեղեցիկ գեղարվեստական լուսավորության ներքո, մեկ երկար հյուրընկալ սեղանի շուրջ, որը տեղադրված կլինի ամբողջ փողոցի երկայնքով, կվայելեն բարձրորակ երաժշտություն հայկական բենդերի լավագույն կատարումներով։
Միջոցառման ողջ տարածքում արգելվելու է միանգամյա օգտագործման պլաստմասե տարրաների օգտագործումը՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ պրոպագանդել ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ կարևորությունը։ Ասում ենք Ո՛Չ, ՊԼԱՍՏԻԿԻՆ։ «Երևանի գարեջրի» գործարանն այս տարի փառատոնին մասնակցել է «Կիլիկիա» բաց, «Կիլիկիա» մուգ արտադրատեսակներով:
ավելին

Սույն թվականի նոյեմբերի 2-4 Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում անցկացվեց ամենամյա թվով 17-րդ «ԱրմՊրոդԷքսպո» 2018 գյուղատնտեսական մասնագիտացված ցուցահանդեսը: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 70 կազմակերպություններ Հայաստանից, Արցախից, ինչպես նաեւ Իտալիայից, Ռուսաստանից եւ Իրանից։ Ցուցահանդեսին իր մասնակցությունն ունեցավ նաև «Երևանի գարեջուր» ՓԲԸ:
ավելին

2018 թվականի հոկտեմբերի 21-25-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացավ “SIAL Paris” սննդի խոշորագույն ցուցահանդեսը։ «SIAL Paris»-ը ոլորտի նշանակալի ցուցահանդեսներից է, որին այս տարի մասնակցում են սնունդ և խմիչք արտադրող 7000-ից ավելի ընկերություններ՝ աշխարհի 106 երկրներից։ Հայաստանի տաղավարը միջազգային խոշոր և միջին դիստրիբյուտորներին ներկայացնում է գարեջուր, կոմպոտներ, հանքային ջուր, օրգանական մեղր, մրգային և բանջարեղենային պահածոներ, մակարոնեղեն, վերամշակված մսամթերք, թեյ, առանց շաքարի պահածոյացված մրգեր և ջեմեր։ Ցուցահանդեսին իր մասնակցությունն ունեցավ նաև «Երևանի գարեջուր» ՓԲԸ:
ավելին

Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Կարապի լճի հարակից տարածքում անցկացվեց Գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը: «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով կյանքի կոչվող նախագիծը, վիճակագրության համաձայն, Երևան այցելողների, ինչպես նաև մայրաքաղաքի բնակիչների ամենասպասված փառատոնն է, որն այս տարի գրանցեց ավելի քան 10000 այցելու: Նշենք, որ այս տարի փառատոնին մասնակցել են հայկական գարեջրի արտադրությամբ զբաղվող առաջատար 10 ընկերություն: «Երևանի գարեջրի» գործարանն այս տարի փառատոնին մասնակցել է «Կիլիկիա» մուգ, «Կիլիկիա» բաց և «Երևան» արտադրատեսակներով:
ավելին

Հոկտեմբերի 13-15 Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում անցկացվեց «ԱրմՊրոդԷքսպո» 2017 գյուղատնտեսական ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում էին գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն Հայաստանից և Արցախից:
ավելին

Սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվեց «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովը, որը նախատեսված էր անցկացնել Մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի նախաշեմին: Համաժողովին մասնակցում էին 71 երկրից ժամանած ավելի քան 1500 պատվիրակներ՝ ճանաչված մտավորականներ, լրագրողներ, գործարարներ եւ այլք։ Մասնակից երկրների աշխարհագրությունն այս անգամ ավելի է ընդլայնվել՝ ներկայացուցիչներ կային նաեւ Սինգապուրից, Թայլանդից, Մալազիայից: Մասնակիցների թվում էր նաեւ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը:
ավելին

Սննդարդյունաբերության ոլորտի 16 ընկերություններ Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ սույն թվականի սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում միասնական տաղավարով մեր երկիրը ներկայացնում են «WorldFood Moscow 2017» ցուցահանդեսին։ Հայաստանյան ընկերությունները միջազգային գնորդներին են առաջարկում մրգային, բանջարեղենային, ձկան, մսի պահածոներ, հյութեր, կոմպոտներ, շոկոլադ, մեղր, չիր, հանքային և աղբյուրի ջուր, գարեջուր, ձկնամթերք, մսամթերք, թեյի տեսականի։ Ցուցահանդեսին իր մասնակցությունն ունեցավ նաև «Երևանի գարեջուր» ՓԲԸ:
ավելին

Սույն թվականի օգոստոսի 19-ին Կարապի լճի հարակից տարածքում անցկացվեց արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը: Փառատոնին ներկայացված էին հայկական գարեջրային շուկայի առաջատար ընկերությունները, քաղաքի գարեջրատները, սրճարաններն ու փաբերը: Միջոցառմանն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն «Կիլիկիա» ապրանքանիշով:
ավելին

Սույն թվականի փետրվարի 6-10-ը Մոսկվայում անցկացվեց «Պրոդ Էքսպո-2017» միջազգային 24-րդ ցուցահանդեսը: Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտի 23 ընկերություններ մեկ միասնական տաղավարով նույնպես մասնակցում էին ցուցահանդեսին: Ցուցահանդեսին իր մասնակցությունն ունեցավ նաև «Երևանի գարեջուր» ՓԲԸ:
ավելին

Հոկտեմբերի 5-ին Թեհրանի միջազգային ցուցահանդեսների սրահում մեկնարկեց հայկական ապրանքների և ծառայությունների մասնագիտացված ցուցահանդեսը («Հայաստան Էքսպո»), որը կազմակերպվել է Թեհրանում ՀՀ դեսպանության, Հայաստանի զարգացման հիմնադրամի և Իրանի միջազգային ցուցահանդեսների ընկերության կողմից:
Ցուցահանդեսի բացման արարողությանն ելույթ ունեցան ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Հոսեյն Էսֆահբոդին:
Ցուցահանդեսին ներկայացված էին ՀՀ տնտեսության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բանկային ոլորտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, արդյունաբերություն, գյուղատնտեսական մթերքների վերամշակում և սննդի արտադրություն, զբոսաշրջություն, ապահովագրություն, ոսկերչություն և ադամանդագործություն, շինարարություն և շինանյութերի արտադրություն, տրանսպորտ ու լոգիսիտիկա և այլն: Ցուցահանդեսին իր մասնակցությունը ունեցավ նաև «Երևանի գարեջուր» ՓԲԸ:
ավելին

2016 թվականի սեպտեմբերի 19-22-ը Երևանում անցկացվեց «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2016» (“Made in Armenia Expo” 2016) ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ։
ավելին

Սույն թվականի սեպտեմբերի 12-15-ը Մոսկվայում անցկացվեց սննդամթերքի և ըմպելիքների «WORLD FOOD MOSCOW» 2016 25-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը:
ավելին
Մեր մասին

Երևանի գարեջուր
Երևանի գարեջրի գործարանը հիմնադրվել է 1952թ.: 1997թ. վերակազմավորվել է բաժնետիրական ընկերության: Վաթսուն տարվա պատմություն ունեցող «Երևանի գարեջուր» ընկերությունը տարիներ շարունակ իր կայուն տեղն է զբաղեցնում Հայաստանի առաջատար ձեռնարկությունների շարքում, իսկ «Կիլիկիա» ապրանքանիշը դարձել է բարձր որակի յուրատեսակ հոմանիշ: Այսօր ձեռնարկությունում արտադրվում է գարեջրի 12, բնական հյութերի ու նեկտարների 10 և զովացուցիչ ըմպելիքների 13 տեսակ, շշալցվում է նաև «Լուզինյան» հանքային ջուր: Ընկերության արտադրանքը արտահանվում է Ավստրալիա, Կանադա, Չինաստան, Ֆրանսիա, Վրաստան, Մալայզիա, Մյանմա, Լեհաստան, Ռուսաստան, Սինգապուր, Իսպանիա, Թուրքմենստան, Ուկրաինա, ԱՄՆ և այլ երկրներ: Ժամանակակից տեխնոլոգիայով, բարձորակ հումքով և հայկական գարեջրի դարավոր ավանդույթների պահպանմամբ արտադրվող «Կիլիկիա» գարեջուրը միջազգային մի շարք հեղինակավոր ստուգատեսներում բազմիցս հաստատել է իր բարձր կարգը` նվաճելով 30 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե մեդալներ և 3 «Գրան-Պրի» մրցանակ, պարգևատրվել բազմաթիվ պատվոգրերով: 1998 և 2003թթ. Ընկերությունը արժանացել է «Արտադրանքի և ծառայությունների որակի ասպարեզում» ՀՀ կառավարության մրցանակի: BID միջազգային կազմակերպության կողմից «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ին, եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք թողարկելու համար, 1999թ. շնորհվել է «Ոսկե աստղ» (Շվեյցարիա, ք. Ժնև), իսկ 2001թ.` «Լավագույն որակի համար» (Գերմանիա, ք. Ֆրանկֆուրտ) պատվավոր մրցանակներ: 2012թ. «Տարվա լավագույն ապրանքանիշ» Համազգային մրցանակաբաշխությունում «Երևանի գարեջուր» ընկերությունը հաղթող ճանաչվեց և արժանացավ հատուկ մրցանակների՝ «Տարվա լավագույն գարեջուր» (գարեջուր «Կիլիկիա»), «Տարվա հայտնություն» (գարեջուր «Երևան»), «Տարվա լավագույն և էկոլոգիապես մաքուր հյութեր, և՛ մանուկների, և՛ մեծահասակների համար» («Արևա» բնական հյութեր ու նեկտարներ) անվանակարգերում: Որակի վերահսկողությունը արտադրության բոլոր փուլերում իրականացվում է ISO 22000 ստանդարտի և ՎՎՀԿԿ-ի (Վտանգների Վերլուծություն և Հսկման Կրիտիկական Կետեր) հիման վրա:

Գարեջուր «Կիլիկիա»
Գարեջրի արտադրության (դասական)
տեխնոլոգիական սխեման
- Հատիկամթերքը ուղարկում են մաքրման կողմնակի իրերից (քար, երկաթային մասեր, փոշի և այլն):
- Մաքրված հատիկամթերքը (ածիկը) կշռում և ուղարկում են ջարդման:
- Շաղախի պատրաստում, որի նպատակն է ապահովել էքստրակտիվ նյութերի մաքսիմալ անցումը ջրային լուծույթի:
- Շաղախի պատրաստում, որի նպատակն է առանձնացնել պինդ և հեղուկ ֆազան և ստանալ քաղցուն:
- Քաղցուի եփում հմուլի (գայլուկի) հետ եփման կաթսայում:
- Քաղցուի հովացում և պարզեցում հիդրոցիկլոնային ապարատում:
- Գլխավոր խմորում խմորման պահամաններում:
- Երիատսարդ գարեջրի հասունացում (լրացուցիչ խմորում) հասունացման պահամաններում:
- Հասունացած գարեջրի պարզեցում (սեպարացիա, ֆիլտրացիա):
- Ֆիլտրված գարեջրի շշալցում:
Հարկային հրապարակումներ

2021թ.

ՇՄԱԳ

2020թ.
Հետադարձ կապ
Ուղարկել նամակ
«Երևանի գարեջուր» ՓԲԸ
«Երևանի գարեջուր» ՓԲԸ
Հասցե՝ ՀՀ, 0082, Երևան, Ծովակալ Իսակովի պող., 8 շենք:
Հեռախոս՝ +374 10 54 21 41
Աշխատանքային օրեր՝ Երկ Երք Չրք Հնգ Ուրբ
Աշխատանքային ժամեր՝ 08:30-17:15
Ընկերության նախագահի ընդունարան
Ընկերության նախագահի ընդունարան
Նախագահ և համասեփականատեր՝ Հակոբ Գառնիկի Հակոբյան:
Հեռախոս՝ +374 10 54 12 38
Գլխավոր տնօրենի ընդունարան
Գլխավոր տնօրենի ընդունարան
Գլխավոր տնօրեն և համասեփականատեր՝ Աշոտ Գևորգի Բաղդասարյան:
Հեռախոս՝ +374 10 52 21 41
Արտահանման, Արտաքին տնտեսական կապերի և լոգիստիկայի բաժին
Արտահանման, Արտաքին տնտեսական կապերի և լոգիստիկայի բաժին
Արտահանման, Արտաքին տնտեսական կապերի և լոգիստիկայի բաժնի ղեկավար՝ Սուսաննա Բաղրամյան:
Հեռախոս՝ +374 10 58 36 54
Ֆաքս՝ +374 10 58 36 54
Էլ. փոստ՝ info@kilikia.am / export@kilikia.am
Մարքեթինգի բաժին
Մարքեթինգի բաժին
Մարքեթինգի բաժնի ղեկավար՝ Լուսինե Նազարյան:
Հեռախոս՝ +374 10 54 21 41
ընկերներ
հավանում
23
հետևողներ